Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 141937

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 141937
06.12.2020 | 13:45

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 978-ով՝ հասնելով 141937-ի, գրանցվել է մահվան 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 730-ով և հասել 116796-ի, իրականացվել է 2728 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 528876-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2914-ի: Բուժվում է 22227 մարդ։

Դիտվել է՝ 6196

Մեկնաբանություններ